Վարշավայում այս պահին մեկնարկում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրը:
6 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով երրորդ հորիզոնականը կիսում է Ռուսաստանի հավաքականի հետ, որի հետ կմրցի այսօր: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, որն ունի 11 միավոր: Այսօր ֆրանսիացիները մրցում են երկրորդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանի հետ (10 միավոր):
Կանանց հավաքականը 9 միավորով երկրորդ հորիզոնականում է: Մեր աղջիկները յոթերորդ տուրից հետո լավ հնարավորություն ունեն պահպանելու իրենց տեղը, քանի որ մրցում են կարգով ավելի թույլ «Լեհաստանի ապագա» երիտասարդական թիմի հետ: Առաջին հորիզոնականում 11 միավորով ուկրաինուհիներն են, որոնք այսօր մրցում են Լեհաստանի երրորդ թիմի հետ:
Ռուսաստան — Հայաստան
Ալեքսանդր Գրիշչուկ (2786) — Լևոն Արոնյան (2795)
Սերգեյ Մովսեսյան (2696) — Պյոտր Սվիդլեր (2740)
Ալեքսանդր Մորոզևիչ (2734) — Վլադիմիր Հակոբյան (2684)
Գաբրիել Սարգսյան (2676) — Եվգենի Տոմաշևսկի (2720)
Հայաստան — Լեհաստանի ապագա
Էլինա Դանիելյան (2471) — Աննա Իվանով (2206)
Կլաուդիա Վիշնյովսկա (2145) — Լիլիթ Մկրտչյան (2469)
Լիլիթ Գալոյան (2301) — Մարիոլա Վոզնյակ (2048)
Օլիվիա Կիոլբասա (1981) — Մարիո Կուրսովա (2339)
Տղամարդկանց մրցաշարին կարող եք հետևել այստեղ, իսկ կանանց` այստեղ: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: