Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը կարող են ձեռք բերել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերից՝ Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի առկայությամբ (ՀՀ անձնագիր)։
Տոմսերի վաճառքը կիրականացվի մարտի 4-ին՝ 11:00-ից մինչև 19:00 և մարտի 5-ին՝ 11:00-ից մինչև խաղի սկիզբը՝ 18:00։ Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի վեցերորդ սեկցիան։