Իտալիան, Թուրքիան և Իսպանիան դարձել են ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունները: Այս մասին գրում է Skyscanner-ը:
Ծառայության փորձագետներն ուսումնասիրել են այս տարվա ամառային շրջանում ավիատոմսերի ամրագրումները և պարզել՝ Ռուսաստանի ինքնուրույն զբոսաշրջիկները որ երկրներ են ավելի հաճախ մեկնել:
Ամենապահանջված երկրների տասնյակը գլխավորել է Իտալիան: Երկրորդ տեղում, ըստ ծառայության տվյալների, տեղակայվել է Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան: Ռեյտինգում ներառվել են նաև Չեռնոգորիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը: