«Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն աշխատում են երկու հիմնական ոլորտներում՝ սննդային սպասարկում (ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր և այլն) և շինարարություն։ Սննդի ոլորտում, բնականաբար, խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև այս ասպարեզում կտիվություն պայմանավորված է նաև ժողովրդի ֆինանսական կարողութուններից (և դա այդպես է բոլոր տեղերում), այսինքն, եթե մարդիկ գումար ունեն՝ հաճախում են սրճարաններ, զվարճանքի կենտրոններ, օգտվում են արագ սննդի կետերից, հարսանիքներ, ծնունդներ են կազմակերպում, բայց հիմա սա որոշ չափով սահմանափակված է, հետևաբար Հայաստանից գնացածների համար այս ոլորտում հեռանկար չկա։ Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ, եթե Ռուսաստանն իր տնտեսական ակտիվությունը պահելու համար որոշի զարկ տալ շինարարությանը, ապա այս ոլորտում ներգրավված հայերը խնդիր չեն ունենա, կշարունակեն աշխատել, իսկ, եթե ոչ, ապա պատկերը տխուր կլինի»։
Ամբողջական նյութը՝ սկզնաղբյուրում: