տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում ներգաղթյալներին կպարտադրեն աշխատել

Ռուսաստանում ներգաղթյալներին կպարտադրեն աշխատել

105
0

25855

Ռուսաստանի խորհդարանի ստորին պալատում ներկայացվել է մի օրինագիծ, որով ներգաղթյաներին չեն տրամադրելու աշխատանքի իրավունք, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն էր Ռուսաստան ներգաղթելու նրանց նպատակը: Այս օրինագիծը ներկայացրել է իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

«Մենք սահմանում ենք Ռուսաստանի տարածքում գտնվելու պատճառը՝ աշխատանքային գործունեությունը նշելու պարտադիր պայմանը: Եթե դա չի նշվել, նշանակում է, որ ոչ արտոնագիր, ոչ էլ աշխատանքային գործունեություն վարելու այլ իրավունք նրան չի տրվի: Սա անհրաժեշտ է աշխատանքային ներգաղթյալների կարգավիճակը հստակեցնելու համար», — ասել է կուսակցության ներկայացուցիչ Յարովայան:

Սա նշանակում է, որ եթե ներգաղթյալը երկիր մուտք գործելիս չի նշել, որ ժամանել է աշխատանքային նպատակներով, ապա հետագայում նա չի կարողանա դիմել նման իրավունք ստանալու համար: