տուն Աշխարհ Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 10.102 մարդ

Ռուսաստանում մեկ օրում վարակվել է 10.102 մարդ

199
0

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակի 10.102 նոր դեպք, հայտնում է Ria.ru-ն։ Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 5714: Ի դեպ, մեկ օրում վարակվածներից 4961-ի մոտ ախտանշաններ չկան: Մահացել է 95 մարդ:

Նախօրեին հայտարարվել էր 10.581 վարակվածի մասին: Այսպիսով՝ կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը նվազում է երկու օր շարունակ:

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում գրանցվել է 155.370 վարակված, որոնցից 19.865-ն ապաքինվել են: Մահացածների թիվը 1451 է: