![APTOPIX Virus Outbreak France](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/03/5446267-1.jpg?resize=640%2C320&ssl=1)
Մեկ օրում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի 5 642 դեպք, որոնց ավելի քան 45 տոկոսն առանց ախտանշանների։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 763-ի՝ լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 78 շրջաններում հաստատված CՕVID-19 վարակի դեպքերը հասել են 5 642, այդ թվում հայտնաբերվել է ակտիվ եւ առանց կլինիկական դրսեւորումների 2 567 (45,5%) դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսային վարակի աճը կազմել է 52 763 դեպք (+12,0%) ՝ 85 շրջաններում։