տուն Աշխարհ Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4774

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4774

157
0

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4774-ով՝ հասնելով 62 773-ի, նոր դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջանում, հայտնում Ria.ru-ն։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև Մոսկվայի մարզում՝ 688, Սանկտ Պետերբուգում՝ 19 և Մուրմանսկի մարզում՝ 97։ Նշվում է, որ նոր վարակվածներից 2282-ի մոտ հիվանդության ախտանշաններ գրեթե առկա չեն։

Նախօրեին Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ։ Համավարակի սկզբից երկրում գրանցվել է մահվան ընդհանուր 555 դեպք։