տուն Աշխարհ Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք....

Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք. Worldometers

155
0
Սեզոնային ալերգիա

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10,559 դեպք, մահացել է 86 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Մահացության ցուցանիշը Ռուսաստանում ցածր է. համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1537 մարդ, ընդհանուր վարակվածների թիվն այս պահին 165 929 է:

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 3,780,623 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է 261,703 մարդ, ապաքինվել՝ 1,275,543-ը: