տուն Հասարակություն Ռուսաստանում ՃՏՊ-ի հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել. եղբայրն ու հայրը հիվանդանոցում են

Ռուսաստանում ՃՏՊ-ի հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել. եղբայրն ու հայրը հիվանդանոցում են

431
0

Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում Սիզրան-Վոլգոգրադ մայրուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի ժամանակ մարդատար եւ բեռնատար մեքենաներ են բախվել, ինչի հետեւանքով Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մահացել է։

«Регион 64» լրատվական գործակալության տվյալներով, հայկական պետհամարանիշով մինիվենում եղել է երեք ուղեւոր՝ հայրը որդիների հետ։

«Ղեկին եղել է Արամայիս Քերոբյանը, իսկ ուղեւորների բազկաթոռներին՝ նրա երկու որդիները՝ 21-ամյա Վանիկը եւ 23-ամյա Զավենը։ Կրտսեր որդին մահացել է»,- հայտնում է գործակալությունը։

Ընտանիքի ավագ որդին հիվանդանոցում է՝ գլխուղեղի եւ բաց գանգուղեղային  վնասվածքով, իսկ հայրը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք եւ բութ վնասվածք որովայնի շրջանում։ Ուսումնասիրվում են ավտովթարի հանգամանքները։