Արդեն տեղեկացրել ենք, որ Կազանում վայրէջք կատարելոիս վթարի է ենթարկվել Boeing 737 մակնիշի ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։
Քիչ առաջ համացանցում հայտնվել է կործանված օդանավի ուղևորների ցուցակը։ Բարեբախտաբար, ցուցակում հայեր չկան։ «Դոժդ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ օդանավում է եղել Թաթարստանի նախագահի որդին, քանի որ ցուցակում կա Իրիկ Մինիխանով անուն ազգանունով ուղևոր։