Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` 4 մարդ զոհվել է:
Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, հղում կատարելով տեղի իրավապահներին, ևս 7 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նախնական տեղեկություններով` պայթել է ավտոբուսի գազի բալոնը: