Ինչպես տեղեկացնում են Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումից` Ռուսաստանում ամենամեծ վստահությունը վայելում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (41%) և Ղազախստանի նրա գործընկեր Նորսուլթան Նազարբաևը (33%): Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Երրորդ տեղում Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչն է՝ 10%: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահում է հարցվածների 5%-ը: Մյուս ղեկավարները` Ղրղզստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկաստանի, Վրաստանի և Մոլդովայի նախագահներն ունեն նվազագույն վստահություն (1-3%):
Հարցումն անցկացվել է այս տարի նոյեմբերին՝ Ռուսաստանի 130 բնակավայրերում: