տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն ու Չինաստանը միասին կմոտեցնեն ԱՄՆ-ի մայրամուտը. The Diplomat

Ռուսաստանն ու Չինաստանը միասին կմոտեցնեն ԱՄՆ-ի մայրամուտը. The Diplomat

89
0

rsz_1008562187

Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումների մերձեցումն՝ անկախ դրա ձևից և աստիճանից, կարագացնի Միացյալ նահանգների մայրամուտը և կմոտեցնի միաբևեռ աշխարհի վախճանը: Այս մասին The Diplomat պարբերականում գրել է ամերիկացի քաղաքագետ Պիտեր Հարիսը:

Հեղինակը զուգահեռներ է անցկացրել ԱՄՆ-ի և Բրիտանական կայսրության միջև, որ 19-րդ դարավերջին բախվել էր նույնանման ռազմավարական բարդությունների հետ: 1892թ.-ին Ֆրանս-ռուսական դաշինքը ձախողել էր Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ Միջերկրական ծովում նրա գերակայությունը դնելով հարձականի տակ:

Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը, քաղաքագետի կարծիքով, կարող է ճիշտ նույն ձևով ազդել ԱՄՆ-ի ռազմավարկական հաշվարկների վրա: Այսօր Վաշինգտոնը ևս կարող է կորցնել իր գերակայությունը համաշխարհային օվկիանոսում: Նահանգները պիտի պատրաստվեն միանգամից մի քանի ճակատներում իրավիճակի սրացմանը, այդ թվում՝ Արևելաչինական և Հարավչինական ծովերում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում: