Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնել է այն մասին, թե հնարավոր է, որ Կիևը պաշտոնական Մոսկվայի հետ բանակցությունների սեղանին նստի:
«Ռուսաստանի կառավարության հետ արդեն հաջորդ շաբաթ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պայմանավորվածություն կա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Մի շարք խնդիրների հետ մեկտեղ կքննարկվի նաև երկրում գազի սակագինը, հայտնում է РИА Новости-ն:
Յանուկովիչը հայտնել է.- «Մենք հուսով ենք Ռուսաստանի հետ պայմանավորվել և վերանյաել մեր ռազմավարական համաձայնությունը:» Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է վերականգնել Ռուսական գազի գնման նախկին քանակը, այն դեպքում եթե Газпром-ը գազի գինն իջեցնի: