Հայաստանում շատ են վիճում Մաքսային միություն մտնել-չմտնելու հարցի շուրջ։ Որպես դրա բացասական հնարավոր հետևանք նշվում է Եվրոպայից ներմուծվող ավտոմեքենաների հարկերի բարձրացումը։
Ինչպես գրում է իսպանական La Stampa-ն, եվրահանձնաժողովը պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի միջազգային կազմակերպություն՝ բողոքելով Ռուսաստանի դաշնության դեմ, որը բարձր տուրքեր է սահմանել Եվրոպայից ներկրվող օգտագործված ավտոմեքենաների համար։ Եվրոպացիները կարծում են, որ այդ քայլը խախտում է եվրոպական շուկայի իրավունքները, որտեղից ներմուծումները Ռուսաստան կազմում է տարեկան մոտ 10 մլրդ դոլար։
Ի պատասխան դրա, Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսության հսկայի՝ «Գազպրոմի» նկատմամբ, որն անչափ բարձր հարկային գներ է սահմանել Արևելյան Եվրոպայի երկրների համար․ «Հնարավոր է մեծ տուգանք, որի հետ Պուտինը վստահաբար չի համաձայնի»,- գրում է իսպանական թերթը։