տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի երկայնքով փշալար է քաշում (տեսանյութ)

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի երկայնքով փշալար է քաշում (տեսանյութ)

329
0

040723-N-5821W-016

Ռուսաստանի սահմանապահները սկսել են փշալար քաշել Ուկրաինայի սահմանի երկայնքով: Այս ամսին պատմել է IRTA ուկրաինական հետուստաալիքը:

Փշալարերը հայտնվել են մասնավորապես Լուգանսկի շրջանում: Մինչ այս տեղի բնակիչներն անարգել հատում էին պետական սահմանը: Բացի այդ, երկու սահմանների երկայնքով ապրում են մարդիկ, ովքեր բարեկամներ ունեն հարևան շրջաններում և գյուղերում, իսկ սահմանի անարգել անցումը թույլ էր տալիս հեշտ շփվել միմյանց հետ:

Վերլուծաբաններն այս փոփոխությունը կապում են Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու մտադրության հետ: Ռուսաստանը բազմաթիվ անգամներ առաջարկել է Ուկրաինային միանալ Մաքսային Միությանը` սպառնալով պատժամիջոցներով և սահմանափակումներով՝ ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում: Ուկրաինայից մերժում ստանալուց հետո, թերևս, Ռուսաստանը սկսել է իրագործել իր սպառնալիքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here