Վաշինգտոնում արձանագրել են այն փաստը, որ ռուսական զորքերը հեռանում են Ուկրաինայի հետ սահմանից: Ինչպես նշում է «ИТАР-ТАСС»-ը՝ այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Դա տեղի է ունենում, բայց դանդաղորեն: Մենք հույս ունենք, որ դա ավելի արագ կիրականացվի», — նշել է նա:
Պատասխանելով Վաշինգտոնի կարծիքով Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների մասին հարցին՝ Հարֆը նշել է. «Ուկրաինացիները տնտեսական դժվարություններ են կրում: Մենք այս ուղղությամբ աջակցում ենք նրանց»:
«Բացի դրանից, նրանք բախվում են նաև անվտանգության ոլորտում հսկայական խնդիրների հետ», -արձանագրել է պետքարտուղարության ներկայացուցիչը: