Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել ռուսական տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը:
Այսպիսի հայտարարութան հիմք են հանդիսացել ստացված տնտեսական «ինդիկատորները»: «Եթե նայենք Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ծավալներին վերջին մի քանի ամսիներին, եթե նայենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի այն որոշմանը, որով փոխվել է մոնետար քաղաքականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ կան վտանգներ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից և կիրառված պատժամիջոցներից», -ասել է նա PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա գնահատմամբ` Ռուսաստանից զանգվածաբար դուրս է բերվում կապիտալը, ինչը հստակ նշան է, որ տնտեսությունը խնդիրներ է ունենալու: