տուն Uncategorized Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի՞ մասնակցի 2022-ի աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չի՞ մասնակցի 2022-ի աշխարհի առաջնությանը

329
0

Ավելի վաղ հաղորդվել էր, որ WADA-ն ռուսական կողմին տեղեկացրել է աշխարհի առաջնությանը մասնակցության արգելքի մասին։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի հաստատել այն տեղեկությունը, թե Ռուսաստանի հավաքականին արգելվելու է մասնակցել 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միջազգային կազմակերպության մամլո ծառայությանը։

Երեքշաբթի օրը Կատարի beIN Sports հեռուստաալիքը Twitter–յան իր էջում հայտնել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ռուսական կողմին տեղեկացրել է աշխարհի առաջնությանը մասնակցության արգելքի մասին։