Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծում է, որ Ուկրաինան և Մոլդովան երբեք չեն կարող դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Ամենայն հավանականությամբ, նրանք երբեք չեն դառնա Եվրամիության անդամ․․․ Բայց, միևնույն ժամանակ, կստորագրեն ուրիշների նորմերի և ստանդարտների կատարման փաստաթղթի տակ․․․ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին չսադրել մեր գործընկերներին, որպեսզի նրանք չմտածված քայլեր կատարեն։ Հայտնի կենդանու օրինակով՝ քթի առաջ գազար չկախել՝ հասկանալով, որ գազարը նա երբեք չի կարող նույնիսկ լպստել, սակայն միշտ կվազի այդ գազարի հետևից»,- ասել է փոխվարչապետը։
Նա հավելել է, որ Ուկրաինան ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո կարող է խզել ավանդական հարաբերությունները ռուսական ընկերությունների հետ։
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի վրա ճնշում բանեցնում է ոչ միայն Ռուսաստանը, այլ Եվրոպան, որը սպառնում է փակել Ուկրաինայի դեմ դռները, եթե վերջինս բաց չթողնի երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։