տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի ռազմական հզորությունը շատ սահամանափակ է. Պենտագոն

Ռուսաստանի ռազմական հզորությունը շատ սահամանափակ է. Պենտագոն

101
0

1338642695-fleet-commander-frank-pandolfe-visits-baltops-2012_1250919

Ռուսաստանի ռազմական հզորությունը շատ սահմանափակ է և ունի տարածաշրջանային նշանակություն: Այս մասին ապրիլի 8-ին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ֆրենք Փանդոլֆին` ելույթ ունենալով ԱՄՆ-ի կոնգրեսում կազմակերպված լսումներին:

«Այսօր Ռուսաստանը համարվում է տարածաշրջանային տերություն, որը կարող է իր ուժը բանեցնել միայն հարևան պետությունների վրա:

Ռուսաստանն ունի շատ սահմանափակ հնարավորություններ ուժային ազդեցություն ունենալ գլոբալ առումով», — ասել է փոխծովակալ Փանդոլֆին:

Նա նշել է, որ զիվորական զորամասերն ու միավորները հավասար զարգացած չեն: «Չնայած ՌԴ որոշ զորամիավորումներ լավ պատրաստված են, այդուհանդերձ, դրանց մեծ մասը` ոչ», — ասել է նա` հավելելով, որ ռազմական ոլորտը լուրջ խնդիրներ ունի կառուպցիայի հետ, իսկ տեղաշարժի հնարավորություն էլ քիչ է:

Բացի այդ, ըստ Պենտագոնի պաշտոնյայի, «սարքավորումների և ենթակառուցվածքների ծերացումը, ինչպես նաև ժողովրդագրական և սոցիալական խնդիրները խանգարում են բարեփոխումների ընթացքին: