տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի պատասխանը` Ուկրաինային. Ձերբակալվել է ահաբեկչության մեջ մեղադրվող 25 ուկրաինացի

Ռուսաստանի պատասխանը` Ուկրաինային. Ձերբակալվել է ահաբեկչության մեջ մեղադրվող 25 ուկրաինացի

104
0

moskov-mityng

Ռուսաստանի տարածքում ձերբակալվել է Ուկրաինայի 25 քաղաքացի, այդ թվում «Աջ սեկտոր» կազմակերպության երեք անդամ, որոնք կասկածվում են Ռուսաստանի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Երեկ Ուկրաինայի նոր իշխանություները հրապարակել են տեղեկություններ, որոնց համաձայն Կիևի կենտրոնում խաղաղ ցուցարարների գնդակահարությանը մասնակցել են ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Այսպիսով, Ռուսաստանը պատասխան քայլով ձերբակալել է մի խումբ ուկրաինացիների` նրանց առաջադրելով ծանր մեղադրանքներ:

RIA-Novosti գործակալությունը տեղեկացնում է, որ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են Ռոստովի, Վոլգոգրադի, Տվերի, Օրյոլի, Բելգորոդի մարզերում, ինչպես նաև Կալմիկիայի և Թաթարստանի հանրապետություններում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության` ձերբակալվածները հաստատել են, որ «Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդից ստացել են առաջադրանք՝ պարզելու ռուսական զորքերի տեղաշարժի ուղիները Ուկրաինայի հետ սահմանային գոտում: