տուն Լուրեր Բլոգ Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը...

Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը չէ

195
0

1+ 21341_326945750770309_555156384_n

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թող ոչ մեկ երազախաբ չլինի: Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը չէ (ստիպված կլինի իր քաղաքացիների հաշվին նաև կերակրել օրավուր ավելի սովող ևս մեկ երկրի, որն իր համար ընդամենը պոլիգոն է):

Ռուսաստանի նպատակը թույլ չտալն է, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից, մարգինալացումից, և նախաձեռնում է մի պրոցես, որն իբր միտված է Հայաստանի անդամակցությունը պատրաստելուն, սակայն իրականում ժամանակ է ձգում, որպեսզի Հայաստանը չթեքվի դեպի ԵՄ ու հետաքրքիր չլինի նրա համար` իբրև անկախ և ինքնիշխան սուբյեկտ: Այնպես որ, մի կողմից լավ է, որ այս ամենը անպտուղ խաղ է լինելու, բայց վատ է, որ Հայաստանը տեղում դոփելու է` ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, ու առաջ չի գնալու թեկուզ դժվարությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here