տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի հետ տարաձայնություններն անհրաժեշտ է հաղթահարել երկխոսության միջոցով. Մերկել

Ռուսաստանի հետ տարաձայնություններն անհրաժեշտ է հաղթահարել երկխոսության միջոցով. Մերկել

57
0

G«Ռուսաստանի և արևմուտքի միջև առկա տարաձայնությունները կարելի է հարթել միայն երկխոսության ճանապարհով», — հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամենշաբաթյա տեսաուղերձում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Մերկելն ընդգծել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում խնդիրներ կան Ղրիմի իրավիճակի պատճառով, բայց, չնայած դրան, Ռուսաստանն ու արևմուտքը պետք է հաղթահարեն տարաձայնությունները երկխոսության ճանապարհով: ԳՖՀ կանցլերի խոսքերով՝ այս պահին Գերմանիայի և Եվրամիության իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրացում:

«Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ եվրոպացիների ամեն մի սերունդ պետք է ջանքեր գործադրի մայրցամաքում խաղաղության պահպանման համար», — եզրափակել է Գերմանիայի կանցլերը: