տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները վերաբերելու են բանկային և էներգետիկ ոլորտներին

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները վերաբերելու են բանկային և էներգետիկ ոլորտներին

82
0

russis-usa-relations

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում է  հաջորդ շաբաթ կիրառել ՄԱՆ-ն, կարող են վերաբերել բանկային և էներգետիկ համակարգերին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Բեն Ռոդսին։

Ինչպես տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան՝ նոր պատժամիջոցները վերաբերելու են այնպիսի մարդկանց, որոնք անմիջական կապ ունեն Ռուսաստանի բանկային և էներգետիկ ոլորտների հետ։ Նա չի բացառել, որ պատժամիջոցները կկիրառվեն արդեն մյուս շաբաթվա սկզբից։

Ռոդսը նաև նշել է, որ ԱՄՆ-ում հասկանում են, որ մտահոգություններ կան նաև Ռուսաստանի պես մեծ պետության դեմ կիրառվող պատժամիջոցների կապակցությամբ։