տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, հնարավոր է, ուժի մեջ մտնեն արդեն այս շաբաթ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, հնարավոր է, ուժի մեջ մտնեն արդեն այս շաբաթ

70
0

Clip-Clip-590-LI1

ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները, հնարավոր է, արդեն այս շաբաթ տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ։ Այս մասին Associated Press-ին ասել են ԱՄՆ նախագահի աշխատակազմի լավատեղյակ աղբյուրները։

Նշվում է, որ պատժամիջոցները, կարող է, վերաբերեն էներգետիկ ոլորտին, ինչպես նաև «ֆինանսական շուկաներին Ռուսաստանի հասանելիությանը»։ Բացի այդ, նաև քննարկվում է Ռուսաստանի տնտեսության որոշ ոլորտների դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, ինչը կարող է ազդել նաև Ռուսաստանի շուկայում գործող ամերիկյան ընկերությունների շահերի վրա։

Նշվում է նաև, որ պատժամիջոցների ժամկետները կարող են փոխվել՝ կախված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դրական քայլերից։