ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին «այդ երկրի գլոբալ ռազմավարության մի մասն է»: Նա մտահոգություն է հայտնել Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման վերաբերյալ: Այս մասին նա ասել է ԱՄՆ-ում` ելույթ ունենալով Բրուքինգի ինստիտուտում:
«Այսօր մենք առավել մտահոգված ենք նրանով, որ չգիտենք, թե արդյոք Ռուսաստանը կներխուժի Ուկրաինայի արևելյան շրջաններ, թե ոչ, — ասել է Ռասմուսենը` նշելով, որ եթե Ռուսաստանը շարունակի իր հարձակումը, ապա նա ընտրություն կկատարի միջազգային մեկուսացման օգտին:
«Ժողովրդավարության դեպքում` մեզ մոտ, քննարկում են, խորհրդակցում են, քննարկում են տարբերակները, մինչև որոշում ընդունելը: Որովհետև մեզ համար կարևոր է թափանցիկությունը, և մենք ընտրում ենք օրինական տարբերակները, քանի որ ուժն օգտագործում ենք որպես վերջին միջոց, այլ ոչ թե որպես նախապատվություն», — ասել է Ռասմուսենը:
Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կվերանայի ՌԴ-ի հետ հարաբերությունները: