տուն Uncategorized Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր տարածմանը

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստվում է կորոնավիրուսի հնարավոր տարածմանը

277
0

Չնայած Ռուսաստանում կորոնավիրուսի զարգացման կանխատեսումների բացակայությանը, երկրի առողջապահության նախարարությունը պատրաստվում է վարակի հնարավոր տարածմանը՝ հայտարարել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կրաևոյը։

Նրա խոսքերով՝ վարակը հիմնականում ախտահարում է մոնղոլոիդ ռասայի արական սեռի ներկայացուցիչներին, սակայն, թե ինչպես այն կզարգանա, դժվար է կանխատեսել։

«Դա մեզ չի հանգստացնում, մենք բոլոր դեպքերում պատրաստվում ենք հնարավոր լայնածավալ վարակին»,- փոխնախարարի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ հիմք չի տեսնում նոր սահմանափակումներ մտցնել 2019-nCoV կորոնավիրուսի տարածման պատճառով:

 Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը երկու դեպք. երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ են։