Ռուսաստանին ձեռնտու չէ մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել ԱՊՀ երկրների հետ, քանի որ նրանք կարող են համարժեք պատասխան տալ: Այս մասին հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանին Ռոմոդանովսկին: Հաղորդում է RIA-Novosti-ն:
«Այդ դեպքում պետք է պատրաստ լինենք նրան, որ մեզ համար սահմանները կփակվեն: Այդ թվում, օրինակ, Ուկրաինայի հետ, որի հետ ունենք ամենասերտ հարաբերությունները` խոսքի ուղիղ իմաստով` բարեկամական հարաբերություններ: ԱՊՀ մյուս հարևանների հետ էլ մենք շատ ընդհանրություններ ունենք: Կարճ ասած, արդյունքում ավելի շատ կկորցնենք, քան ձեռք կբերենք», — ասել է Ռոմոդանովսկին: