տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը փրկեց Սիրիան և Մերձավոր Արևելքը՝ վետո կիրառելով ՄԱԿ-ի ԱԽ-ում․ Բաշար Ալ-Ասադ

Ռուսաստանը փրկեց Սիրիան և Մերձավոր Արևելքը՝ վետո կիրառելով ՄԱԿ-ի ԱԽ-ում․ Բաշար Ալ-Ասադ

87
0

1357483014_1

Ռուսաստանը, արգելափակելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որով նախատեսվում էր արտաքին միջամտություն իրականացնել Սիրիայում, փրկել է ոչ միայն այդ երկիրը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը՝ ապահովելով աշխարհի կայունությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Ռուսաստանը չորրորդ անգամ վետո կիրառելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, փրկել է ոչ միայն Սիրիային, այլ նաև ամբողջ Մերձավոր Արևելքը՝ ապահովելով աշխարհի կայունությունը և վերջ դնելով արևմտյան գերիշխանությանը։ Դրանում ներդրում է ունեցել Պուտինը։ Նրան հաջողվել է ոչ միայն վերականգնել Ռուսաստանի դերն աշխարհում, այլ նաև զբաղեցնել ավելի կարևոր տեղ, քան ուներ Խորհրդային Միությունը», — ասել է Ասադը։

Հիշեցնենք, որ Սիրիայում քիմիական զենք կիրառելուց հետո, Արևմուտքը մտադիր էր սկսել արտաքին միջամտությունը՝ նման հարձակումներին վերջ դնելու համար։ Սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ դա պայամանվորված էր ոչ միայն ՌԴ-ով, այլ նաև Իրանի հետ մեկնարկող բանակցություններով։