տուն Աշխարհ Ռուսաստանը փակում է սահմանները

Ռուսաստանը փակում է սահմանները

199
0

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամայել է փակել ռուս-լեհական և ռուս-նորվեգիական ցամաքային սահմանները, ասված է կառավարության կայքում տեղադրված նրա կարգադրության մեջ:

Սահմանափակումները մտցվում են մարտի 15-ից՝ անորոշ ժամկետով: Մուտքն արգելվելու է օտարերկրացիների համար, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և Ռուսաստանում կացության կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև աշխատանքային, կրթական և զբոսաշրջային նպատակների իրականացման համար մուտք գործող անձանց:

Նման միջոցներ են ձեռնարկվել կորոնավիրուսը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու նպատակով: Վերջին տվյալների համաձայն` Ռուսաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսային վարակի 47 դեպք:

Նաև հրամանագրի մեջ Միշուստինը հանձնարարել է գերատեսչություններին իրականացնել մի շարք միջոցառումներ՝ վիրուսին հակազդելու համար: