տուն Աշխարհ Ռուսաստանը փակում է Չինաստանի հետ սահմանը. ՌԴ վարչապետ

Ռուսաստանը փակում է Չինաստանի հետ սահմանը. ՌԴ վարչապետ

396
0

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել Հեռավոր Արեւելքում Չինաստանի հետ սահմանի փակման վերաբերյալ` 2019-nCoV կորոնավիրուսի ներթափանցումը երկիր կանխելու համար։ Նա այդ մասին հաղորդել է այսօր` հունվարի 30-ին, կառավարության նիստի ժամանակ։

«Այսօր ստորագրվել է համապատասխան հրամանագիր, այն արդեն ուժի մեջ է։ Մենք համապատասխան կերպով այսօր այդ մասին կիրազեկենք հեռավորարեւելյան շրջանի սահմանի փակման համապատասխան միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ այլ միջոցների մասին, որոնք ընդունել է կառավարությունը (Ռուսաստանում կորոնավիրուսի տարածմանը վերաբերող- խմբ.)»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։