տուն Աշխարհ Ռուսաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ երկրում 27 վարակակիր կա

Ռուսաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը․ երկրում 27 վարակակիր կա

196
0

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է, որ որոշել են փակել Բելառուսի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով:

 «Համավարակի զարգացումով պայմանավորված՝ մենք փակում ենք մեր սահմանները: Նախ փակեցինք Չինաստանի և Ասիայի այն երկրների հետ սահմանը, որոնք առաջինն էին բախվել այս սպառնալիքին: Սահմանափակեցինք օդային երթևեկությունը դեպի ԵՄ երկրներ, երբ վիրուսը սկսեց այնտեղ էլ տարածվել: Չեղարկվել է երկաթուղային կապը Լատվիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, դադարեցվել է օտարերկրացիների մուտքը Լեհաստանի, Նորվեգիայի սահմանով: Մենք որոշեցինք փակել նաև Բելառուսի հետ սահմանը մարդկանց տեղափոխությունը կասեցնելու համար»: 

Բելառուսից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ հաստատվել է 5 ուսանողի մոտ վիրուսի ախտորոշումը: Հանրապետությունում 27 վարակակիր կա: