տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը վավերացրել է ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը

Ռուսաստանը վավերացրել է ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը

73
0

rsz_140321-putin-signs-mn-835_c642aa9cbc9487c1f0c2714975afdc11ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Համագործակցության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ» դաշնային օրենքը: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պայմանագրով որոշվում է կողմերի միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման կարգը՝ազգային ռազմական ուժերը, զինվորական խմբավորումները, իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները զինելու համար:

«Պայմանագրի համաձայն` ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը կիրականացվելու է պայմանագրերով, որոնք կկնքվեն կողմերի իրավասու կազմակերպությունների միջև` առանց ներկրման ու արտահանման համար արտոնագրի տրամադրման», — ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

Պայմանագիրը ստորագրվել էր 2013թ.-ի հունիսի 25-ին Երևանում, իսկ դրա հաստատման մասին դաշնային օրենքը ՌԴ դումայի կողմից ընդունվել էր ուղիղ 1 տարի հետո 2014թ.-ի հունիսի 25-ին: