տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Պորոշենկոյի հետ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Պորոշենկոյի հետ. Լավրով

66
0

yasaman.hashemi20130622085140157

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսություն սկսել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Մենք լսել ենք, թե ինչ է ասում Պյոտր Պորոշենկոն իր մտադրություների, ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին` դրանք անվանելով ամենակարևորներից: Մենք, ինչպես մի քանի անգամ ասել է նախագահը, պատրաստ ենք երկխոսության Կիևի ղեկավարության հետ, պատրաստ ենք երկխոսել Պյոտր Պորոշենկոյի հետ», — ասել է Լավրովը:

Նա բացատրել է, որ Մոսկվան հարգանքով է մոտենում Ուկրաինայի ժողովրդի ընտրությանը նախագահի հարցում: «Ինչպես նախագահն է ասել` մենք հարգանքով կվերաբերվենք ուկրաինացի ժողովրդի կամարտահայտությանը: Կարևորը, որ ներկայիս իշխանություններն էլ հարգանքով վերաբերվեն իրենց քաղաքացիներին, ժողովրդին և ապահովեն փոխզիջումային պայմանավորվածությունները, որոնք հաշվի են առնում բոլոր քաղաքական ուժերի շահերը», — ասել է Լավրովը` միաժամանակ նշելով այն թերությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: