տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստվում է չեղարկել Վրաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Ռուսաստանը պատրաստվում է չեղարկել Վրաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

48
0

rsz_1373622408georgian-flag

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը պատրաստել է կառավարական որոշման մի նախագիծ որով կասեցվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կիրառումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության ռուսական միասնական տիրույթում հրապարակված փաստաթղթին:

Հիշեցնենք, որ Վրաստանը հուլիսի 18-ին վավերացրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի կետերի մեծ մասը, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին դրույթները, ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ից:

Ինչպես նշվում է՝ համաձայնագիրը կասեցնելու մասին որոշումն ավելի վաղ քննարկվել է համապատասխան գերատեսչությունների՝ ԱԳՆ-ի արդարադատության ու տնտեսական զարգացման նախարարությունների հետ: Նկատենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել էր 1994թ.-ի փետրվարի 3-ին: