1991թ ապրիլի 30-ին Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Գործողությունը անվանվեց «Կոլցո»։
«Կոլցոյի» նպատակն էր հայերին տեղահանել հնարավորինս շատ բնակավայրերից, միաժամանակ նաեւ վախ առաջացնել եւ ճնշել ազգային ազատագրական արդարացի պայքարը, կոտրել դիմադրության ոգին: Հայաթափման թիրախն առաջին հերթին Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի գյուղերը:
Անհավասար կռիվներում զոհվեցին Գետաշենի հրամանատարներ Թաթուլ Կրպեյանը,Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Հրաչ Դանիելյանը ։
Մայիսի 1-ին «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակում է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդի հայտարարությունը, ըստ որի՝ Շահումյանի շրջանում տեղի ունեցած բարբարոսությունների հեղինակն ու կազմակերպիչը Գորբաչովն ու Մութալիբովն են:
Ընդունված է համարել, որ «Կոլցո» գործողությունը պատիժ եղավ հայերինˋ ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին չմասնակցելու համար:
Թե ի՞նչ պատժի կարժանանանք ապագայումˋ եթե հանկարծ հրաժարվենք Եվրասիական միություն մտնել, դեռևս հայտնի չէ: