Մոսկվան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ գլխավոր դիվանագետը կողմերին՝ ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել զսպվածություն հանդես բերել և տարաձայնությունները հարթել խաղաղ երկխոսության միջոցով:
Միաժամանակ, Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին: