Ռուսաստանը չի կարող ազդել ՆԱՏՕ-ի ծրագրերի, այդ թվում` ընդլայնման գործընթացի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին:
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ այլ պետություններ չեն կարող ազդել այս հարցի վրա», — ասել է Ռասմուսենը:
Նրա խոսքերով` Դաշինքն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն, որը նախատեսում է, որ Եվրոպայի երկրները, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների, կարող են հավակնել ՆԱՏՕ-ի անդամակցությանը: