Քիչ առաջ ուկրաինական կայքերից մեկը հրապարակել է տեսանյութ, որում պնդում է, որ Դոնեցկ քաղաքի անցակետերից մեկը վերահսկում են չեչեն գրոհայիններ, ովքեր այստեղ են ժամանել Քադիրովի կոչով։
Երեկ «Դոնբաս» խմբի զինվորների շրջափակման և նրանց վրա կրակ բացելու մեջ Ուկրաինայի իշխանությունները նույնպես մեղադրել են չեչեններին։
Փաստորեն, Ռուսաստանը Ուկրաինայում իրականացնում է սիրիական սցենարը։ Սակայն, եթե Սիրիայում Ռուսաստանը բոլոր ատյաններում բողոքում էր, որ այդ երկրի օրինական իշխանութոյւնների դեմ դուրս են եկել օտարերկրյա վարձկաններ, ապա հիմա Ռուսաստանը նույնն անում է Ուկրաինայում, սակայն այս դեպքում Ուկրաինայի գործող իշխանությունների դեմ ուղարկելով Քադիրովի բանդաներին։