Եվրոպական Միությունն Ուկրաինային շարունակում է առաջարկել եվրաինտեգրման ճանապարհը և հույսը չի կորցնում Ասոցացման պայմանագիր ստորագրել այս երկրի հետ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Եվրոպական Միությունն ու անդամ պետությունները պատրաստ են իրենց աջակցությունն առաջարկել Ուկրաինային, աջակցել դանդաղ, բայց կայուն բարեփոխումներին, սակայն պատրաստ չեն միլիարդավոր դոլարներ տրամադրել, որոնք կփոխհատուցեն «վրեժխնդիր լինող» Պուտինի գործողություններից տուժած ուկրաինական տնտեսությանը։
Թերթը պնդում է, որ մի քանի կամ տասնյակ տարիներ հետո Ուկրաինան ամբողջությամբ կեվրաինետգրվի։ Ռուսաստանը շատ թույլ է, որպեսզի կանգնեցնի այս ընթացքը՝ նույնիսկ եթե այն դանդաղեցնելու կամ խոչընդոտելու փորձեր անի։ Սակայն Ուկրաինան էլ իր հերթին այլ ելք չունի, քան անցնել քաղաքական ցնցումներով, որոնք չեն կարող արագ փոփոխություններ ապահովել երկրում։