ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության թղթակիցը Պուտինին հարցրեց. «Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու 2008 թ. ստանձնած իր պարտավորությունները՝ Վրաստանի օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու մասին»: «Մենք միշտ կատարում ենք»,- շենք մտնելու ընթացքում պատասխանեց Պուտինը՝ չլսելով լրագրողի հարցի շարունակությունը:
Նշենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Երկու երկրների միջև երկխոսությունը պահպանվել է 2012 թ. Ժնևյան քննարկումների և Պրահայի բանակցությունների շրջանակներում: Վրացական կողմից երկու երկրների միջև հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: