տուն Հասարակություն Իրավական Ռուսաստանը Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան չի տրամադրել

Ռուսաստանը Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան չի տրամադրել

126
0

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված, Ռուսաստանում քաղաքական ապաստան չի ստացել:

Դեսպանը նշել է, թե հակված չէ ենթատեքստ տեսնել այն բանում, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են քննությունից ՌԴ տարածքում: 

«Ասացեք, դուք որտեղ եք տեսնում նման միտում: Ես չեմ տեսնում: Եթե մարդը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան: Ինչ վերաբերում է Պողոսյանին,  ապա ըստ իմ տեղեկությունների, խոսքն իրավական գործընթացների մասին է` անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման  մասին»,- ասել է  Կոպիրկինը՝ պատասխանելով Միհրան Պողոսյանի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին հարցին, որը նույնպես գտնվում է  Ռուսաստանում:

«Ոչ մի միտում կամ ուղերձ ես չեմ տեսնում: Հայաստանի նոր իշխանություններին ուղերձը հստակ է. մենք ռազմավարական դաշնակիցներ ու գործընկերներ ենք, եղբայրական ժողովուրդներ և  երկրներ: Ռուսաստանի դիրքորոշումը այս հաշվով ոչ մի կերպ չի  փոխվել: Որքան ես եմ հասկանում, սա համապատասխանում է նաև Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը»,- ընդգծել է Ռուսաստանի  դեսպանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here