տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը միայն մեկ ճանապարհ ունի խուսափելու պատժամիջոցներից․ Նիդերլանդների վարչապետ

Ռուսաստանը միայն մեկ ճանապարհ ունի խուսափելու պատժամիջոցներից․ Նիդերլանդների վարչապետ

95
0

Netherlands_Ukraine_Plane-cf9558077403811c5a0f6a7067005187_JPEG_980x100000_q85

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ խուսափելու եվրոպացիների պատժամիջոցներից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Շատ բան ապացուցում է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել անջատողականներին։ Սակայն Ռուսաստանի համար կա մեկ հեշտ ճանապարհ այս հակամարտությունից դուրս գալու համար՝ նա պետք է հեռու պահի իրեն անջատողականներից և դադարի զինել նրանց», — ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մարկ Ռյուտեն քննարկել են Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը։