Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` համաձայն որի ուկրաինացի սահմանապահները մերժում եմ ռուսաստանցիներին թույլատրել անցնել Ուկրաինա և ստիպում են ետ վերադառնալ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ռուսաստանի ԱԳՆ-ը ընդգծել է, որ հիմա փորձում է պարզել առաջացած խնդիրների պատճառը: Ըստ նրանց ուկրաինական կողմի նմանօրինակ քայլերը հակասում են երկու կողմերի միջև գոյություն ունեցող միջպետական համաձանագրերի տառին ու ոգուն:
Ըստ ամենայնի Ուկրաինայի իշխանությունների այս քաղաքականությունը ուղիղ հետևանքն է Ղրիմում տեղի ունեցող զարգացումների: