Ռուսաստանն ավելացնում է իր ներկայությունը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՕՏ), քանի որ այն Սիբիրի և Հեռավոր Արևելքի զարգացման գրավականն է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով վաղը մեկնում է Բալի (Ինդոնեզիա), որտեղ կկայանա Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
«Ռուսաստանը մեծացնում է իր ներկայությունը ԱԽՕՏ-ում, որը համարվում է իր անբաժանելի և օրգանական մասը: Մեզ համար սա սկզբունքային նշանակություն ունի: Տարածաշրջանային գործերում մեր ներկայության մեծացումը կարևոր նախադրյալ է երկրի արագ զարգացման համար, Սիբիրի և Հեռավոր Արևելքի սոցիալ-տնտեսական վերելքի համար»,- ասել է Լավրովը: