տուն Լուրեր Ռուսաստանը հայաթափում է Հայաստանը

Ռուսաստանը հայաթափում է Հայաստանը

213
0

120527002_passport_russia

Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Գյումրիի կենտրոնական հրապարակում Մայիսի 9-ին նվիրված շքերթի փորձի ժամանակ զինվորական հրահանգների ռուսերեն լեզվով հնչելու փաստը:
Ավելին, ըստ տեղեկությունների փորձի ժամանակ սկզբում հնչել է Ռուսաստանի դաշնության, հետո նոր Հայաստանի Հանրապետության հիմնը:

Սա առնվազն ապտակ էˋ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Իշխանությունները անհայտ պատճառներով ոչ գյումրիաբնակ ժողովրդին ներկայացնում են, թե գյումրեցիները ռուսապաշտ են, գյումրեցիները ՌԴ-ին Հայաստանից ավելի շատ են սիրում ու վստահում:

Հարգելիներս, եթե դուք էլ թալանով ու երկիր ոչնչացնելով չզբաղվեիք, գուցե ամեն բան այսքան չսրվեր: Սակայն սա առաջին քայլը չէ «բարեկամ» Ռուսաստանի կողմից: Հիշենք, թե մեր «ավագ գործընկեր» Ռուսաստանի կողմից նախաձեռնված «Հայրենակիցներ» ծրագրով քանի տասնյակ հազարներ լքեցին Հայաստանը:

Ըստ այդ ծրագրի, բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են նախկին Խորհրդային միության հանրապետություններում, աշխատունակ են և ցանկություն ունեն ապրել ու աշխատել Ռուսաստանի Դաշնության մարզերում, ռուսաստանյան հատուկ պետական ծրագիրը աջակցում է նրանց:
Ահա թե ինչպիսի «ավագ գործընկեր». «մեծ եղբայր» ու «ռազմավարական կարևորագույն դաշնակից» ունենք մենք: