Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը Twitter-ի իր էջում գրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի տարածք է մտցերլ հակաօդային պաշտպանության նորագույն զինատեսակներ։
«Ռուսաստանն այստեղ է ուղղել հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերը, այդ թվում «Պանցիր Ս1», և հիմա անմիջական ներգրավված է ռազմական գործողություններում», — գրել է Պայետը։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ավելի շատ ստորաբաժանումներ են ներգրավվում Ուկրաինայում հակամարտության մեջ։ «Այն զրահամեքենաները, հետևակի մեքենաները, հրետանին և «Գռադները», որոնք առաքվում են Ռուսաստանից, բավարար չեն Ուկրաինային հաղթելու համար», — գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի ներկայության մասին բազմաթիվ ապացույցներ արդեն ոչ մի կասկած չեն թողնում, որ այդ երկիրը սկսել է Ուկրաինայի դեմ հերթական արկածախնդրությունը։