տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը կորցրել է բալիստիկ հրթիռների արձակմանը հետևող վերջին արբանյակը

Ռուսաստանը կորցրել է բալիստիկ հրթիռների արձակմանը հետևող վերջին արբանյակը

45
0

pic_c0f392ccd240dd90e72762ece1443caf

71Х6 արբանյակը, որը ռուսական վերջին գեոստացիոնար արբանյակն էր տիեզերքում, որ հետևում էր բալիստիկ հրթիռների աձակմանը, դուրս է եկել շարքից։ Այս մասին հաղորդում է Kommersant-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ արբանյակի անսարքությունները սկսվել են դեռևս 2014 թվականի ապրիլին, սակայն մասնագետներին այդպես էլ չի հաջողվել «ուշքի բերել» սարքը։ «Անցկացվում էին անհրաժեշտ աշխատանքներ վերակենդանացնելու արբանյակը, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել», — նշել է աղբյուրը։

71Х6 արբանյակն ուղեծիր էր դուրս բերվել 2012 թվականին և արժեցել 1.5 մլրդ ռուբլի (մոտ 16 մլրդ դրամ)։ Աղբյուրը նշել է, որ սա վերջին նմանատիպ արբանյակն էր ուղեծրում, իսկ բալիստիկ հրթիռների արձակմանը հետևելու համար անհրաժեշտ է առնվազն երկու 71Х6 արբանյակ։